Home / ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ / Շարլ Միշելի դերը «Զայեդ» մրցանակի շուրջ և դրա հնարավոր հետևանքները

Շարլ Միշելի դերը «Զայեդ» մրցանակի շուրջ և դրա հնարավոր հետևանքները

Իմ ուշադրությունը գրավեց մի փաստ, որը կարևոր է հասկանալու համար այս իրադարձության իրական էությունը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման։

Սակայն, ինչպես պարզվել է, այս մրցանակի հետևում կանգնած է Շարլ Միշելը։ Նա եղել է մրցանակի հանձնաժողովի անդամ։ Նրա տեսլականը, որը նա նախկինում հայտնել էր, Լեռնային Ղարաբաղում «էթնիկ» հայերի գոյությունը միջազգային մեխանիզմների ներքո ապահովված անվտանգության և իրավունքների շրջանակում ապահովելն էր։

Այս հանգամանքը հատկապես տպավորություն է թողել ինձ վրա։ Եթե հիշենք, որ 2023 թվականի օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից ընդամենը 12 օր անց Հայաստանը ենթարկվեց ադրբեջանական մասշտաբային հարձակման, ապա պատկերը դառնում է ավելի ցավալի։

ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացվեցին, և մինչ օրս այդպես է մնում։ Հայ կին զինծառայողը անդամահատվեց, հայ անզեն ռազմագերիները գնդակահարվեցին դիրքում։ Բայց, ինչպես տեսանք, չեղավ ոչ մի միջազգային հայց, ոչ մի հետաքննություն, ոչ մի դատապարտում։ Զրո հետևանք։

Այս ամենի ֆոնին, կարևոր է զգուշացնել մարդկանց այս մրցանակի շուրջ կառուցված քարոզչությունից։ Պետք է հստակ գիտակցել, որ որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը։ Նա չի ներկայացնում արդարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և ԵՄ-ի կողմից ներկայացվող արժեքները։ Նա Ալիևի հերթական լոբիստն է։

Իմ կարծիքով՝ այս մրցանակը Միշելը բերել է Փաշինյանին՝ ի աջակցություն առաջիկա ԱԺ ընտրություններին, որպեսզի մեր ժողովուրդը խաբվի և վերընտրի մրցանակակրին։