Home / ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ / Հուլիսի 4-ից հետո Հայաստանը կմտնի աննախադեպ ներքաղաքական լարվածության փուլ

Հուլիսի 4-ից հետո Հայաստանը կմտնի աննախադեպ ներքաղաքական լարվածության փուլ

Հուլիսի 4-ի հետո Հայաստանը կմտնի իրավիճակի նոր, բարդ և իրադարձություններով հագեցած փուլի։ Սա ոչ թե գործընթացի ավարտի, այլ նոր սկիզբ է։

Այս իրավիճակի վերլուծությունը պետք է սկսվի հստակ արձանագրումից. Սահմանադրական դատարանի (ՍԴ) նկատմամբ հանրային վստահության խնդիրը ունի ակնհայտ քաղաքական հիմք։ Դատարանի գործող կազմը ձևավորվել է գործող իշխանության օրոք և իշխող քաղաքական մեծամասնության ակտիվ մասնակցությամբ։ Տարբեր առիթներով այս դատարանն արդեն ցուցադրել է իշխանության համար քաղաքականապես հարմար որոշումներ կայացնելու բարձր պատրաստակամություն։

Հետևաբար, որևէ միամիտ սպասում ունենալ, թե ՍԴ-ն այս գործով կգործի լիովին անկախ, քաղաքական կոնտեքստից կտրված և բացառապես իրավական տրամաբանությամբ, առնվազն անիրատեսական է։

Բայց հենց այստեղ է առաջանում երկրորդ, ոչ պակաս կարևոր հանգամանքը։ Չի կարելի բացառել, որ Սահմանադրական դատարանը, այնուամենայնիվ, չեղյալ կհայտարարվի։